Ռուսաստանը հայտարարել է, որ հարձակումը ուկրաինական Խարկով քաղաքի ռազմական օբյեկտների, այդ թվում՝ հյուրանոցի վրա, որտեղ գտնվում էին զինվորական հրամանատարներ և «օտարերկրյա վարձկաններ», պատասխան էր Բելգորոդի վրա նախորդ օրը հասցված հարվածներին, փոխանցում է Reuters-ը:
Խարկովի պաշտոնյաները հայտնել են, որ առնվազն վեց հրթիռ հարվածել է Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքին, վիրավորվել է առնվազն 28 մարդ, վնասվել են բնակելի շենքեր, հյուրանոցներ և բժշկական հաստատություններ, որին հաջորդել են անօդաչու թռչող սարքերի հարձակումները բնակելի շենքերի վրա։
Ռուսական կողմը հաղորդում է, որ սպանվածների թվում կան նաև ռազմական և հետախուզական սպաներ, որոնք ներգրավված են եղել Բելգորոդի վրա Ուկրաինայի հարձակմանը։
Հյուսիսային Ուկրաինային հարակից Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ շաբաթ օրը ուկրաինական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի:
Երկու կողմերն էլ հերքում են 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից իր հարևանի դեմ սկսված պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության թիրախավորումը: ՄԱԿ-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ Ռուսաստանում՝ մոտ 60 հոգի: