Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի խումբ օտարերկրացի պաշտոնաթող պետական գործիչների շնորհավորել է Սուրբ Ծնունդի և Ամանորի կապակցությամբ:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության` Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:
Եվրոպացի գործող ղեկավարներից ՌԴ նախագահը տոների կապակցությամբ շնորհավորել է միայն Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: