Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը ստորագրել է Մխիթար Հայրապետյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին հրամանագիր:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:
Այլ մանրամասներ նախագահականը չի հայտնում:
Ռոբերտ Խաչատրյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի ապրիլին: