Ռուսական օդային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, վիրավորներինը՝ 130-ի

Ուկրաինայում առնվազն 26 մարդ է զոհվել, 130-ը՝ վիրավորվել անցած գիշեր տեղի ունեցած օդային հարձակումների հետևանքով, որն ըստ Կիևի, ամենաուժգինն էր արդեն մոտ երկու տարի շարունակվող պատերազմի ընթացքում։

Ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, թե Ռուսաստանը գործի է դրել գրեթե ողջ զինանոցը՝ գերձայնային «Կինժալ» հրթիռներից մինչև С-300-ներ ու անօդաչու թռչող սարքեր։

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, թե թիրախում են եղել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները։ Ռուսաստանը պնդում է, թե խաղաղ բնակավայրերը չի թիրախավորում՝չնայած հակառակը վկայող բազմաթիվ ապացույցներին։