Ռուս խաղաղապահների ներկայությունը նախատեսված է մինչև 2025թ. նոյեմբերը․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարին ամփոփող ասուլիս է տվել, որի ընթացքում ասել է, թե 2023 թվականը նշանավորվեց Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմամբ։

Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակը հարձակվեց տարվա սկզբից պաշարված Արցախի վրա։ Մեկօրյա պատերազմում կողմերն ավելի քան 400 զոհ տվեցին։ Պատերազմից անմիջապես հետո Արցախը հայաթափվեց։ Ավելի քան 100 հազար մարդ ստիպված տեղափոխվեցին Հայաստան՝ լքելով իրենց տներն ու պապենական հողերը։

Բայրամովն անդրադարձել է նաև Ղարաբաղում ռուս խաղաղապահներին՝ ասելով, թե նրանց ներկայությունը նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ