Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն այսօր լավատեսությամբ է խոսել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Նախադրյալներ կան նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու համար», - հայտարարել է Մարիա Զախարովան:
Նա այսօր կրկին ասել է, թե իրական բարեկամը Հայաստանի և հայ ժողովուրդի համար Ռուսաստանն է, ոչ թե Արևմուտքը:
«Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել խաղաղությանն ու կայունությանը և Հայաստանի բարգավաճմանը: Սա իսկապես կարևոր է մեզ համար մի շարք պատճառներով: Մեր ընդհանուր պատմությունն ու ժողովուրդների և մշակույթների փոխադարձ ներթափանցումը, տարածաշրջանային կայունությունը, ընդհանուր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ավելի հեշտ է լուծել միասին», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Սանկտ Պետերբուրգում երեկ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ սեպտեմբերյան աղետալի իրադարձություններից հետո առաջ հանդիպումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են խաղաղության օրակարգի հարցեր