Բայրամովը «մոտ ապագայում» խաղաղության պայմանագրի ստորագրման հույս է հայտնել

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Ըստ իրանական կողմի՝ Աբդոլահիանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը, անդրադարձել Հայաստան կատարելիք իր այցին։

Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ընդգծել է Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ Թեհրանի կառուցողական ջանքերի շարունակականությունը։

Ջեհուն Բայրամովն իր հերթին, դրական է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքը, հույս հայտնել, որ մոտ ապագայում երկու երկրների միջև վերջնական խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

Հայաստան այցին ընդառաջ Աբդոլահիանը երեկ հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Իրանի արտգործնախարարն այսօր ժամանում է Հայաստան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի և  Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր