Բաքուն և Երևանը պատրաստ են ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը, ռուսաստանյան Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք հակամարտող կողմեր չեն, նրանք հայտարարում են իրենց լիակատար պատրաստակամության մասին հասնելու միասնական փաստաթղթի, ավարտին հասցնելու խաղաղ բանակցությունները, խաղաղության պայմանագրի: Այստեղ որևէ ռիսկ չկա», - պատասխանել է Պեսկովը հարցին, թե արդյոք վախենալու չէ մեկ տեղ հավաքել «հակամարտող կողմերին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել. Ալեն Սիմոնյան