Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել. Ալեն Սիմոնյան

Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ այդ վստահությունը նաև պայմանավորված է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններով:

Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ խաղաղության պայմանագիրը 2024 թվականին կյանքի կկոչվի:

Լրագրողների հարցին՝ թե ինչո՞վ է պայմանավորված այդ վստահությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դա պայմանագրի քննարկման հիման վրա է, որովհետև շատ ակտիվ փոխանակվում ենք ու կառուցողական քննարկում է գնում: Նաև պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններով առ այն, որ իրենք ճանաչում եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է չստացվող հանդիպումներին, այո, դա խնդիր է, բայց հանդիպումները և քննարկումները շարունակվում են ու շարունակվելու են»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները