Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ միմյանց ողջունել են ձեռքսեղմումով, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Սա Ալիևի և Փաշինյանի առաջին դեմ առ դեմ հանդիպումն է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններից և հայաթափումից հետ:
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Ռուսաստանում են այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքին։
Ալիևը գործընկերներին միացել է Ցարսկոյե Սելոյում էքսկուրսիայի ժամանակ։ Դահլիճ մտնելով՝ նա նախ ողջունել է Կրեմլի ղեկավարին և գրկախառնվել նրա հետ, որից հետո ձեռքով բարևել մյուսներին, այդ թվում՝ Փաշինյանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը Ռուսաստանում են. ձեռքսեղմում եղավ, բայց բանակցությունների մասին տեղեկություն չկա