Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար միայն այն դեպքում, եթե դրանք թույլ տան հասնել «հատուկ ռազմական գործողության» (այդպես է Ռուսաստանն անվանում Ուկրաինայի դեմ պատերազմը) նպատակներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն իսկապես պատրաստ է բանակցությունների, նա ինքն է խոսել այդ մասին»,- ասել է Պեսկովը։
«Ռուսաստանը դեռ պատրաստ է դրան, բայց միայն իր նպատակներին հասնելու համար»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Մեկնաբանելով պնդումները, թե ՌԴ-ն ազդարարել է զինադադարի մասին քննարկման պատրաստակամության մասին, Պեսկովն ընդգծել է, որ «այդ թեզերը կոնցեպտուալ առումով սխալ են»։