Մեզ մոտ ևս անհատական հրաձիգների խնդիրներ են առաջանում․ Պրահայի քաղաքապետ

Չեխիայի ոստիկանությունը հաղորդում է, որ Կարլի համալսարանում կրակոցների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, առնվազն 24-ը՝ վիրավորվել։ Կրակողը համալսարանի արվեստի ֆակուլտետի ուսանող էր։ Նա չեզոքացվել է։ Նույն օրը ավելի վաղ հայտնաբերվել էր նրա հոր մահացած մարմինը։

Սա Չեխիայում տեղի ունեցած ամենամահաբեր նման միջադեպն է։

Պրահայի քաղաքապետ Բոհուսլավ Սվոբոդան չեխական հեռուստաընկերությանը ասել է․ «Մենք միշտ մտածում էինք, որ դա մեզ չի վերաբերում։ Հիմա պարզվում է, ցավոք, մեր աշխարհը նույնպես փոխվում է և այստեղ նույնպես անհատական հրաձիգների խնդիրներ են առաջանում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

10 զոհ, 11 վիրավոր Պրահայի համալսարանում կրակոցների հետևանքով Պրահայի զոհերի թիվն աճում է և հասել է 15-ի