Չեխիայի ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդում են, որ Պրահայի Կարլի համալսարանի արվեստի ֆակուլտետում դեկտեմբերի 21-ին արձակված կրակոցների հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 11-ը վիրավորվել են։ Հարձակվողը չեզոքացվել է։
Ռուդոլֆինումի տնօրեն Պետր Նեդոման չեխական հեռուստաընկերությանը ասել է, որ տեսել է կրակողին։ «Ես տեսա մի երիտասարդի, ում ձեռքին զենք կար, ինքնաձիգի նման։ Նա կրակում էր Մանեսի կամրջի ուղղությամբ։ Մի քանի անգամ, որոշ ընդհատումներով կրակելուց հետո, ես տեսա, որ նա ձեռքերը վեր բարձրացրեց ու զենքը ցած նետեց փողոց։ Այն ընկավ հետիոտների անցումի վրա», - պատմել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրակոցներ Պրահայի համալսարանում․ առնվազն 10 մարդ է զոհվել