Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի իր գործընկեր Սամիհ Շուքրիի հետ՝ Գազայի հատվածում շարունակող պատերազմի հետ կապված:
Քեմերոնը, անդրադառնալով Կարմիր ծովում նավագնացության համար ստեղծվող վտանգներին, ասել է, որ եթե Եմենի հութիների հարձակումները նավերի վրա շարունակվեն, դա վնաս կհասցնի Բրիտանիային, Եգիպտոսին և ընդհանապես համաշխարհային առևտրին։
Շուքրին ասել է, որ Եգիպտոսն աշխատում է տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ՝ ապահովելու ազատ նավագնացությունը, և նշել է, որ Կարմիր ծովի բոլոր երկրները պարտավոր են պաշտպանել այն։