Պրահայի կենտրոնում` Կարլի համալսարանի մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել, կրակ բացած անձը ևս մահացած է, բայց թե ինչպես է չեզոքացվել նա, առայժմ պարզ չէ։ Պարզ չեն նաև կրակ բացելու պատճառները։
Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը տարհանվել է, տուժածներից ինը ծանր վնասվածքներ են ստացել։
Չեխիայի նախագահը չեղարկել է իր հանդիպումները Ֆրանսիայում և վերադառնում է Պրահա։
Ըստ ականատեսների՝ հարձակվողը կրակել է երկարափող զենքից։