Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր ասել է, որ երկիրը մինչև հաղթական ավարտ է շարունակելու պայքարը «Համաս»-ի դեմ:
«Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրոպական միության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:
«Մենք կշարունակենք պատերազմը մինչև հաղթական, մինչև «Համաս»-ի լիակատար ոչնչացում: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե մենք կանգ ենք առնելու: Մենք չենք դադարի պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել այն բոլոր նպատակներին, որոնք մեր առջև դրված են՝ «Համաս»-ի ոչնչացում, պատանդների ազատագրմում և Գազայի հատվածից մեզ սպառնացող վտանգի վերացում»,- ասել է Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ «Համաս»-ի վրա հարձակումն իրականացվում է տարբեր ուղղություններով, և այդ կառույցի ահաբեկիչները կարող են կա՛մ հանձնվել, կա՛մ սպանվել: