Ադրբեջանի պաշտպանության նախարարը տեսչական այցով մեկնել է Լաչինի շրջան

Զաքիր Հասանովը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովը հանդիպել են այդ շրջանում ծառայող զինվորականների հետ։

«Նախարարը կարևորել է զինծառայողների կողմից իրենց հանձնարարված պարտականությունների պատշաճ կատարումը: Զինծառայողներին ասվել է, որ նրանք պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի կատարել գերագույն գլխավոր հրամանատարի առաջադրանքները», - նշվում է պաշտպանության գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Հասանովը զննել է զինտեխնիկան և ստուգել անձնակազմի պատրաստվածությունը։ Նա հանձնարարել է բարձրաստիճան սպաներին բարելավել զինվորականների սոցիալական և կենցաղային պայմանները և բարձր մակարդակի վրա պահել մարտական պատրաստվածությունը: