Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում առաջին անգամ կկիրառվի ՀԷՔ-ը՝ հեռավար էլեկտրոնային քվեարկութունը:
ՌԴ 29 շրջանների բնակիչներ կկարողանան առցանց քվեարկել 2024 թվականի մարտի 15-ից 17-ը նախատեսված ընտրություններում: Այդ որոշումն այսօր կայացվել է Ռուսաստանի ԿԸՀ նիստում։
«Որոշումն ընդունված է», - ազդարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։
ՀԷՔ-ի համակարգը կօգտագործվի Մոսկվայում, Արխանգելսկում, Բելգորոդում, Վլադիմիրում, Վորոնեժում, Կալինինգրադում, Կալուգայում, Կուրսկում, ևս մի շարք քաղաքներում ու մարզերում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում։