Ուկրաինայի խնդրով խաղաղ բանակցություններ անցկացնելու նախադրյալներ այս պահին չկան: Այդ մասին դեկտեմբերի 20-ին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք իսկապես կարծում ենք, որ բանակցությունների թեման այժմ հրատապ չէ, և մենք բազմիցս կրկնել ենք, որ բանակցությունների համար հիմքեր, նախադրյալներ չկան», - ասել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը:
Իր հայտարարությամբ Պեսկովն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով վերջերս կրկնել է, թե Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հարցը Կիևի համար այժմ ակտուալ չէ։
Կրեմլի խոսնակի փոխանցմամբ, բանակցելու նախադրյալներն էլ ավելի են նվազել այն բանից հետո, երբ Ուկրաինայի իշխանություններն օրենքով են արգելել Ռուսաստանի ներկայիս ղեկավարության հետ բանակցելու հնարավորությունը: