Ֆրանսիան և Բրիտանիան Ուկրաինային կաջակցեն Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարում «այնքան, որքան կպահանջվի», երեկ Փարիզում հայտարարել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը:
Ֆրանսիացի պաշտոնակից Կատրին Կոլոննայի հետ բանակցություններից հետո Քեմերոնն ընդգծել է՝ անչափ կարևոր է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարտվի:
«Կասկած չունեմ՝ մենք կարող ենք հասնել Պուտինի պարտությանը», - ասել է բրիտանացի նախարարը:
Լրատվական գործակալությունները նշում են, որ այս հայտարարությունը հնչում է Կիևին Արևմուտքի աջակցության շարունակականության առնչությամբ վերջին շրջանում ի հայտ եկած մտահոգությունների ֆոնին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Օրբանն ընդդեմ 26-ի․Կիևը Վաշինգտոնից հետո այժմ էլ Բրյուսելում է ֆինանսական օգնության խոչընդոտների բախվումՍպիտակ տունը լրացուցիչ ֆինանսավորում է խնդրում, նշելով, որ Ուկրաինային սատարելու միջոցները տարեվերջին կսպառվեն