Ուկրաինան միշտ կլինի մեր ընդհանուր եվրոպական տան մաս. Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իր երկիրը և Եվրամիությունը շուտով սկսելու են օրենսդրությունը համապատասխանեցնելու աշխատանքն, ինչը բխում է անդամակցության հարցով բանակցությունները սկսելու Ուկրաինայի և Եվրամիության համաձայնագրից:

«Մենք նաև պատրաստվում ենք Ուկրաինայի բանակցային շրջանակի աշխատանքին, դա ակնկալում ենք գարնանը։ Բանակցային գործընթացը հեշտ չի լինի, բայց գլխավորն այն է, որ պատմականորեն մենք որոշում ենք կայացրել՝ Ուկրաինան միշտ կլինի մեր ընդհանուր եվրոպական տան մաս»,- ասել է Զելենսկին:

Իր գիշերային տեսաուղերձում նա հիշեցրել է, որ ԵՄ առաջնորդներն անցած հինգշաբթի օրը կայացած գագաթնաժողովում են որոշել սկսել Ուկրաինայի հետ անդամակցության պաշտոնական բանակցությունները:

Ուկրաինան հիմա հայտնվել է անորոշ վիճակում և ակնկալում է զենքի ու զինամթերքի նոր խմբաքանակ ԱՄՆ-ից, որտեղ, սակայն, օրենսդիրները դեռ հավանություն չեն տալիս օգնության փաթեթին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օրբանն ընդդեմ 26-ի․Կիևը Վաշինգտոնից հետո այժմ էլ Բրյուսելում է ֆինանսական օգնության խոչընդոտների բախվում