Թուրքիան ավարտել է ԱՄՆ-ի հետ չորրորդ սերնդի F-16 Block 70 տեսակի կործանիչների գնման շուրջ բանակցությունները։
Այդ մասին CNN Turk հեռուստաակայանի թղթակցին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նրա խոսքաով, Անկարան մտադիր է ամերիկյան արտադրողներից 40 ինքնաթիռ գնել: Բացի այդ, Վաշինգտոնը կարող է օգնություն տրամադրել թուրքերին գործող կործանիչների արդիականացման հարցում։
Ենթադրվում է, որ կողմերը համաձայնության կհասնեն այս գործարքի շուրջ։ Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում կսկսվի F-16-ների մատակարարումը։
Գյուլերի փոխանցմամբ, բանակցությունների հաջող ավարտի կարևորագույն գործոններից մեկը պետությունների միջև փոխադարձ սահմանափակող միջոցների բացակայությունն էր։
Նա հավելել է, թե Անկարան ակնկալում է Վաշինգտոնի բարձր գնահատականը տարածաշրջանում իր ուժի և դերի վերաբերյալ։