Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա նախագահական ընտրություններին կառաջադրվի որպես անկախ թեկնածու՝ լայն աջակցությամբ, բայց ոչ կուսակցության կողմից, հայտնում են ռուսաստանյան պետական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ նախաձեռնող խումբը, որը միավորում է քաղաքական, սպորտային և մշակութային ավելի քան 700 գործիչների, շաբաթ օրը Մոսկվայում հավաք է անցկացրել ու միաձայն հավանություն տվել Պուտինին որպես անկախ թեկնածու առաջադրելու առաջարկին։
Ավելի քան երկու տասնամյակ իշխանության ղեկը ձեռքում պահող 71-ամյա Վլադիմիր Պուտինը անցած շաբաթ հայտարարել է, որ մտադիր է հաջորդ տարվա մարտին պայքարել հերթական վեցամյա ժամկետի համար։