Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովնը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ասված է այդ երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Դեսպանն ու արտգործնախարարը խոսել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարների մասին։
Ըստ հաղորդագրության՝ Բայրամովն ընդգծել է, որ «Ադրբեջանը շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում»։