Ռուս-հայկական դաշնակցությունը փորձության է ենթարկվում. Լավրով

Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային կապերի ամրությունը քննություն է անցնում, քանի որ Արևմուտքը փորձում է խաթարել երկու պետությունների հարաբերությունները, ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում:

Այդ ուղերձով նա դեկտեմբերի 15- ին դիմել է «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում» նշանաբանով Մոսկվայում տեղի ունեցած համաժողովում:

Ուղերձը միջոցառման մասնակիցների համար նախարարի անունից ընթերցել է նրա տեղակալ Միխայիլ Գալուզինը:

«Այսօր Մոսկվայի և Երևանի դաշնակցային կապերը փորձության են ենթարկվում, Արևմուտքը ցանկանում է սեպ խրել մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունների մեջ», - ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ «քննարկումների արդյունքում կմշակվեն կոնկրետ առաջարկություններ, և կհաստատվեն փոխադարձ օգտակար շփումներ»։