Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր սպանվել է առնվազն 39 հազար 424 ռուսաստանցի զինծառայող։ Այդ մասին ասվում է BBC հեռուստառադիոկայանի ռուսական ծառայության և Mediazona կենտրոնի համատեղ նոր զեկույցում:
Դրանում հետաքննող լրագրողները նշում են միայն այն զոհերին, որոնց անուն-ազգանունների և հուղարկավորության վայրի մասին տեղեկություններ են հրապարակվել ռուսաստանյան բաց աղբյուրներում:
Ենթադրվում է, որ ռուսների կորուստների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։