Ռուսաստանի նապագահ Վլադմիր Պուտինը, մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների բացակայությունը Մոսկվայի գլխավորած կազմակերպությունների հավաքներին, հայտարարել է՝ չի կարծում, թե Հայաստանի շահերից է բխում ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելը։
Կրեմլի ղեկավարը միաժամանակ հավելել է. - «Վերջին հաշվով դա պետության ընտրությունն է»։
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ վարչապետ Փաշինյանի «բացակայությունները պայմանավորված են հայաստանյան գործընթացների հետ և կապված չեն այդ ինտեգրացիոն միավորումների հետ աշխատանքը չշարունակելու հետ»։
«Հայաստանում խրթին գործընթացներ են տեղի ունենում Ղարաբաղի հետ կապված։ Մենք հասկանում ենք այդ ամենը, բայց մենք չէ, որ հրաժարվել ենք Ղարաբաղից, Հայաստանն է ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է հանդիսանում»,- հերթական անգամ հայտարարել է Պուտինը՝ պնդելով, որ Երևանն իր այդ նախաձեռնության մասին նույնիսկ չէր տեղեկացրել Մոսկվային։
Պուտինն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների և լրագրողների հարցերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդյո՞ք Հայաստանը կմիանա ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պնդում է, թե «այսպես կոչված արևմտյան բարեկամներն» են խաբում Հայաստանի ժողովրդին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում