Ֆիդանը Բաքվում է, հանդիպել է Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ու Ֆիդանն ընդգծել են «բոլոր ոլորտներում երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումը»։

Մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Ֆիդանն այսօր է ժամանել Բաքու։

Վերջին անգամ Թուրքիայի արտգործնախարարը հոկտեմբերի 10-ին էր Ադրբեջանում՝ մասնակցելու Չմիավորման շարժման համակարգող խորհրդի նախարարների նիստին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաքան Ֆիդան. «Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին»