Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Դամասկոսում երեկ ընդունել է ինքնահռչակ Աբխազիայի արտգործնախարար Ինալ Արձինբային։
Ասադը խոստացել է բոլոր ջանքերը գործադրել` Աբխազիայի անկախությունը արաբական երկրների կողմից ճանաչելու համար, հաղորդում է Աբխազիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, նշելով, որ Ասադը ընդունել է 2024-ին Աբխազիա այցելելու հրավերը։
Ռուսաստանից բացի Սիրիան եզակի երկրներից է, որ ճանչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։
Թբիլիսին և միջազգային հանրությունը Աբխազիան և Հարավային Օսիան համարում են Վրաստանի անբաժանելի մասը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դամասկոսը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը