Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը մեկնում է Ադրբեջան: Այդ մասին հայտնում է Trend ադրբեջանական լրատվական գործակալությունը, որը վկայակոչում է իր դիվանագիտական աղբյուրները:
Վաղը՝ դեկտեմբերի 14-ին, Ֆիդանը Բաքվում մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի օրակարգի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում:
Վերջին անգամ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հոկտեմբերի 10-ին է այցելել Ադրբեջան, որտեղ մասնակցել է Չմիավորման շարժման համակարգող խորհրդի նախարարների նիստին: