Հռոմի պապը վերստին կոչ է անում հրադադար հաստատել Գազայի հատվածում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վատիկան, 13 դեկտեմբերի, 2023թ.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում և «դրանով վերջ տալ թե՛ հրեաների և թե՛ պաղեստինցիների տառապանքներին»: Այդ հորդորը նա հնչեցրել է այսօր Վատիկանում՝ տարբեր երկրներից ժամանած հավատացյալների հետ հանդիպման ժամանակ:

«Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, խաղաղություն ամենեսցուն, վերստին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել բռնությունը Գազայում»,- դեկտեմբերի 13-ին ասել է կաթոլիկ աշխարհի հովվապետը:

Պաղետսինցիների տվյալներով, որոնց արժանահավատությունն ընթացող պատերազմի պայմաններում ստուգել հնարավոր չէ, հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 18 հազար 200 մարդ, վիրավորվել է ավելի քան 50 գազար մարդ:

Իսրայելցիների զոհերի թիվը մոտ 1200 է: Պատերազմը սկսվել է այն բանից հետո, «Համաս»-ի զինյալմները հարձակվել են հրեական ավանների վրա: «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել: