ԱՊՀ դիտորդական առաքելությունը կմասնակցի Ադրբեջանում, Բելառուսում և Ռուսաստանում ընտրությունների դիտարկմանը:
BelTA բելառուսական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Հաջորդ տարին մեր Համագործակցության առաջատար պետություններում ընտրությունների տարի է, փետրվարի 7-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ Ադրբեջանում, փետրվարի 25-ին խորհրդարանական՝ Բելառուսում, իսկ մարտի 15-ից 17-ը՝ նախագահական ընտրություններ Ռուսաստանում: ԱՊՀ գործադիր կոմիտեն արդեն պատրաստվում է այդ ընտրությունների դիտարկմանը»,- հայտնել է Լեբեդևը:
Նրա խոսքով՝ դիտորդական առաքելություն կատարելու համար ԱՊՀ-ն արդեն գրավոր հրավեր է ստացել Ադրբեջանից, իսկ Բելառուսից և Ռուսաստանից դեռ բանավոր են այդ մասին ասել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2024-ի փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրություն կանցկացվի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2024-ի մարտի 17-ին Ռուսաստանում նախագահ կընտրեն