Բաքուն պատրաստվում է Ստեփանակերտի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում անցկացնել։ «Ղարաբաղ» և MOIK ֆուտբոլային ակումբները Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի 1/8 եզրափակչի խաղը Ստեփանակերտում անցկացնելու են դեկտեմբերի 21-ին։
Այդ կապակցությամբ արդեն որշվել է է նույն օրը երկարաձգել Բաքվի մետրոյի աշխատանքի ժամերը, որպեսզի այնտեղ մեկնած երկրպագուները կարողանան խաղից հետո վերադառնալ ու մետրոյով տուն հասնել, իսկ Ստեփանակերտ գնալու համար ավտոբուսներ են տրամադրվելու։