ԵՄ-ում որոշել են ավելացնել Հայաստանում դիտորդական առաքելության դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի, Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպմումից հետո հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Այսօր ԵՄ խորհուրդը որոշել է ուժեղացնել մեր առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով տեղում մեր ներկայությունը՝ 138-ից հասցնելով 209-ի: Սա միջոց է բարձրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը»,- նշել է Բորելը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը մտադիր է ընդարձակել Հայաստանում դիտորդական առաքելությունըՀունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում: