Ադրբեջանի բնապահպանության նախարար Մուխտար Բաբաևն ասել է, թե կա ընդհանուր համաձայնություն առ այն, որ հաջորդ տարի Ադրբեջանն անցկացնի կլիմայի հարցերով միջազգային գագաթնաժողովը:
«Ավելին, ես կցանկանայի ընդգծել, որ մենք ներկայումս ձեռնարկում ենք հետկոնֆլիկտային վերականգնման, վերակառուցման և վերաինտեգրման լայնածավալ ջանքեր ազատագրված տարածքներում: Այս գործողությունները հիմնված են բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների վրա», - ասել է նախարարը:
Գագաթնաժողովի անցկացման վայրի շուրջ բանակցությունները դադարեցվել էին, երբ Ռուսաստանը հայտարարել էր, թե վետո կդնի Եվրամիության ցանկացած երկրի թեկնածության վրա:
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ՝ Ուկրաինա ներխուժելու համար։
Բաքվի հայտը դեռևս պետք է ի պաշտոնե հավանություն ստանա Կլիմայի համաձայնագրին միացած 200 երկրների կողմից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների. Փաշինյանի ու Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը