Էրդողան. Ֆրանսիան զենք վաճառելով լավություն չի անում Հայաստանին

Վրաստան - Հայաստան ուղարկվող ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները Փոթի նավահանգստում, նոյեմբեր, 2023թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք վաճառելու գործարքը, ասել է, թե այդ քայլով Ֆրանսիան լավություն չի անում Հայաստանին, այլ միայն վնասում է նրան։

«Նախկինում Ֆրանսիան ուժեղ աջակցել է Հայաստանին։ Ի՞նչ արդյունք ստացան նրանք։ Ոչ մի։ Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է հանդիսանում։ Աշխատանք կատարեցին, արդյունքներ չստացան, հիմա սադրում է Հայաստանին։ Ի՞նչ դրանից, որ զրահապատ տեխնիկա եք ուղարկում՝ ոչ մի օգուտ դրանից չեք ստանա», - ըստ ադրբեջանական APA գործակալության` ասել է Էրդողանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի»․ օրինագիծը Ֆրանսիայի ՍենատումՖրանսիայի ԶՈՒ նախարարը մանրամասնում է Հայաստանի հետ գործարքը