79 օրվա ընդմիջումից հետո ռուսական ուժերը վերսկսել են Ուկրաինան հրթիռակոծել ռազմավարական մարտական օդանավերից արձակվող թևավոր հրթիռներով։ Այս մասին ասել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Նրա ասելով` մոտավորապես տասը ռմբակոծիչներ հրթիռները արձակել են Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս քաղաքի մոտից։
Ուրբաթ առավոտյան Կիևի ու Դնեպրոպետրովսկի մարզի վրա արձակված 19-ը հրթիռներից 14-ը ոչնչացվել են, մյուսները ընկել են Դնեպրոպետրովսկի մարզում։ Տեղի իշխանությունները հաղորդում են, որ մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են, որոնցից երկուսի վիճակը ծանր է գնահատվում։