Դեկտեմբերի 8-ին նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատելու հարցով։
Նիստը գումարելու համար Անտոնիո Գուտերեշը օգտագործել է ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածով գլխավոր քարտուղարին վերապահված իրավունքը, որը նրան թույլ է տալիս Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել ցանկացած հարցի վրա, որը, նրա կարծիքով, կարող է սպառնալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը։
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարներն անցած տասնամյակների ընթացքում այդ իրավունքից չեն օգտվել։
Գազայի հատվածի իրավիճակի վերաբերյալ միասնական մոտեցում ցուցաբերելու համար այսօրվա նիստը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հինգերորդ փորձն է։ Նախորդ նիստերում ներկայացված առաջարկները չեն անցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի և «Համաս»-ի պատերազմում երկու կողմից զոհվել է ավելի քան 16 հազար 900 մարդ