Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ երկու երկրները կարող են օրինակ դառնալ ամբողջ աշխարհի համար:
«Մենք ուզում ենք Էգեյան ծովը դարձնել խաղաղության և համագործակցության ծով: Միանշանակ եմ հայտարարում՝ Հունաստանի և Թուրքիայի միջև չկան խնդիրներ, որոոնք հնարավոր չէ լուծել»,- ասել է Էրդողանը:
«Չափազանց կարևոր է, որ վերջին ամիսներին մեր երկու երկրներն ավելի հանգիստ ճանապարհով են գնում: Հունաստանն ու Թուրքիան, Թուրքիան և Հունաստանը պետք է խաղաղ ապրեն։ Պետք է արտահայտեն իրենց հայտնի տարաձայնությունները և անկեղծորեն քննարկեն ու փնտրեն լուծումներ»,- իր հերթին, ասել է Միցոտակիսը:
Հունաստանի վարչապետը և Թուրքիայի նախագահն Աթենքում «Մաքսիմոսի» նստավայրում կնքել են «Բարիդրացիական հարաբերություններ հաստատելու» հուշագիր: