Իսրայելի բանակը հայտնել է «Համաս»-ի լիդեր Յահյա ալ-Սինվարի տունը շրջապատելու մասին

Յահյա ալ-Սինվարը, արխիվ:

Իսրայելի բանակը հայտնել է, թե Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս ավանում շրջապատել է «Համաս»-ի լիդեր Յահյա ալ-Սինվարի տունը:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:

Իսրայելցիների փոխանցմամբ՝ նրանք «հասցեական գրոհներ են անցկացնում Խան Յունիսում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին, ասելով, որ Յահյա ալ-Սինվարը գուցեև փախուստի կդիմի, «բայց նրան բռնելը սոսկ ժամանակի հարց է»:

Մինչդեռ, քաղաքացիական բնակչության վիճակը ծայրաստիճան ողբերգական է: Ըստ պաղեստինյան աղբյուրների՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 16 հազար մարդ: Իսրայելը հայտնել է մոտ 1200 զոհի մասին: