Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում:
Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությանը, ինչպես փոխանցեց հաշվիչ հանձնախմբի նախագահը, ոչ մի պատգամավոր չի մասնակցել։
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրն» ավելի վաղ հայտնել էր, որ չի պատրաստվում մասնակցել ընտրության քվեարկությանը:
Հայկուհի Հարությունյանը ավելի վաղ նախագահում էր հանձնաժողովը։
Անդամության վերաբերյալ հարցի քննարկումը թեժ մթնոլորտում էր անցել։