«Ռուսաստանը շանս ունի ցույց տալու, որ ինքն, այնուամենայնիվ, հավատարիմ է ստորագրված փաստաթղթերին», - անդրադառնալով Մոսկվայից 400 միլիոն դոլարի դիմաց զենքի՝ այդպես էլ ավարտին չհասած գործարքին, այսօր հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:
Ալեն Սիմոնյանը կիսում է պաշտոնական Մոսկվայից երեկ հնչած դիրքորոշումը, թե հարցը հնարավոր է լուծել գործընկերային մթնոլորտում:
Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն էր ողջունել զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը: Իսկ նման ցանկության մասին օրերս խոսել էր Հայաստանի պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան պնդում է, թե «այսպես կոչված արևմտյան բարեկամներն» են խաբում Հայաստանի ժողովրդինՄոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար«Եթե պարտավորությունները չեն կատարվում, իսկ դա փաստ է, որ չեն կատարվում, Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանի իր շահերը», - ասաց Սիմոնյանը:
Մոտ երկու շաբաթ հետո Մոսկվայում սպասվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը, որին Ալեն Սիմոնյանը չի մասնակցի, ասաց՝ այդ նիստերին մասնակցելու իմաստ չի տեսնում, քանի որ Մոսկվան չի կատարում իր պարտավորությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԺ նախագահը չի մասնակցի ՀԱՊԿ-ի` դեկտեմբերի միջոցառմանըԱնդրադառնալով հարցին՝ Երևանը քննարկո՞ւմ է արդյոք մոսկովյան հարթակում բանակցությունների անցկացման առաջարկը, Սիմոնյանը նշեց՝ հայկական կողմի համար տարբերություն չկա, թե բանակցությունները որ հարթակում կլինեն, կարևորը՝ գործող հարթակ լինի: Իսկ Ադրբեջանը, ըստ Սիմոնյանի, խուսափում է միջազգային հարթակներից:
«Ինչո՞ւ միջազգային հարթակներ չի գալիս՝ որովհետև, կարծում եմ, որ այն էթնիկ զտումը, որն իրականացվեց, այն գործելաոճը, աշխատելաոճը, որը տեսան միջազգային գործընկերները, բավականին բարդ կացության մեջ է դրել Ադրբեջանին, դա փաստ է: Փաստ է, որ որպես գործընկեր միջազգային առումով Ադրբեջանը, իմ գնահատմամբ, բավականին սխալ ու վատ է իրեն պահել», - ընդգծեց ԱԺ նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ քննարկում այս պահին չկա. ԱԺ նախագահԲլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Միրզոյանին և Բայրամովին․ Օ՛ԲրայանԲաքուն միշտ ընդունում է Մոսկվայի հրավերները, ինչը չի կարելի ասել հայ գործընկերների մասին․ Զախարովա