Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ բանակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Tasnim գործակալությունը։
«Մոսկվա մեկնելուց առաջ Իրանի նախագահը ասել է, որ քննարկման հիմնական թեմաներից մեկը Պաղեստինի խնդիրը կլինի»,- նշել է գործակալությունը։
Ռայիսին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում, մարդասիրական օգնություն հասցնել անկլավի բնակիչներին և ապահովել պաղեստինցիների իրավունքները։
Ըստ Tasnim-ի՝ Մոսկվայում կքննարկվի Ռուսաստանի և Իրանի
համագործակցությունը տարբեր, այդ թվում՝ գյուղատնտեսության, վառելիքի և էներգետիկայի ոլորտներում: