Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե Ուկրաինան կհաղթի Ռուսաստանին ու կհասնի արդար խաղաղության։
Այսօր Ուկրաինան նշում է իր Զինված ուժերի օրը։
Վաղ առավոտյան նա «Հիշատակի պատի» մոտ հարգանքի տուրք է մատուցել Ուկրաինայի համար զոհվածների հիշատակին։
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան այլընտրանք չունի, քան ազատագրել իր տարածքները Ռուսաստանի օկուպացիայից։
«Մենք ամուր ենք։ Մենք պատ ենք։ Մենք կանգնած ենք պաշտպանելու մեր հողերը, մեր մարդկանց, որպեսզի հասնենք հաղթանակի։ Փա՛ռք մեր մարտիկներին, փա՛ռք մեր զինված ուժերին, փառք Ուկրաինային»,- ասել է Զելենսկին։