Իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է, «ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա», խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե որն է իշխանության ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Ղարաբաղին անտարբեր ենք մնացել, ինչ -որ իրավիճակում մենակ ենք թողել, ես նման արձագանքները կարող եմ մի բառով գնահատական տալ, երախտամոռություն, ուրիշ բառ չեմ կարող օգտագործել», - հավելեց վարչապետը։