Լավրովի համոզմամբ՝ «3+3» հարթակն արդեն «ձևավորվում» և ավելի ու ավելի խոստումնալից է դառնում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ տարածաշրջանային «3+3» հարթակն արդեն «ձևավորվում» և ավելի ու ավելի խոստումնալից է դառնում։

«Արդեն ձևավորվում է Իլհամ Հեյդարովիչ Ալիևի «3+3» նախաձեռնությունը՝ այսպես կոչված «3+3» տարածաշրջանային հարթակը՝ հարավկովկասյան երեք երկրներն ու նրանց երեք հարևանները։ Սա նույնպես խոստումնալից ձևաչափ է»,- Մոսկվայում ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Լավրովը։

«3+3» ձևաչափով այս տարվա հոկտեմբերին Թեհրանում երկրորդ հանդիպումն էր կայացել, որին Վրաստանը կրկին չի մասնակցել՝ Ռուսաստանի ներկայության պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «3+3»-ի հանդիպմանն ընդգծվել է տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության կարևորությունը