Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սերգեյ Լավրով-Ջեյհուն Բայրամով հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը։
Ինչպես հաղորդում է APA-ի Մոսկվայի թղթակիցը՝ կողմերը քննարկում են երկու երկրների, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Ռուսական կողմը հանդիպման մասին դեռ չի հայտարարել։
Այսօր Մոսկվայում կանցկացվի Մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովն, Աբդոլահիանը Մոսկվայում են