Բայրամովն այսօր մեկնել է Մոսկվա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ մասնակցելու է Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Ըստ Trend ադրբեջանական լրատվական գործակալության՝ այցի ընթացքում նախատեսված է նախարարի ելույթը և երկկողմ հանդիպումներ։

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի կունենա Մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի նախագահությամբ։

Հանդիպմանը պետք է մասնակցեն Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարները։