Իսրայելի և «Համաս»-ի պատերազմում երկու կողմից զոհվել է ավելի քան 16 հազար 900 մարդ

Գազայի հատվածը, 4 դեկտեմբերի, 2023թ.

Գազայի հատվածում Իսրայելի և «Համաս»-ի պատերազմի ընթացքում դեկտեմբերի 4-ի դրությամբ երկու կողմից զոհվել է ավելի քան 16 հազար 900 մարդ: «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել:

Գազայում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին՝ հրեական բնակավայրերի վրա ծայրահեղական «Համաս»-ի կատարած անսպասելի հարձակումից հետո:

Պաղեստինցիների փոխանցմամբ՝ Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 15 հազար 520 մարդ, Իսրայելի զոհերի թիվը մոտ 1200 է, երկու կողմից կան մեծ թվով վիրավորներ: