Ադրբեջանը և Եվրոպական միությունը պայմանավորվել են թարմացնել ռազմավարական էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը: Այդ մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
«Արաբական Միացյալ Էմիրություններում արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել Եվրոպական միության էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի հետ: Անդրադարձել ենք Հարավային գազային միջանցքին, Կանաչ էներգետիկ միջանցքին և մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթություններին»,- հայտնել է Շահբազովը:
Նրա փոխանցմամբ` կողմերը պայմանավորվել են թարմացնել Ադրբեջան-ԵՄ ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը։